28.04.2025
Ասադի բանակը 32 գյուղ է ազատագրել ԻՊ-ից
prev Նախորդ նորություն

"Աշխարհը պետք է ծապահարի": Ջոն Էվանսը ողջունել է Արցախի ՄԻՊ-ի հանդիպումը ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ

Հայաստանում ԱՄՆ նախակին դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել ու ողջունել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի՝ ադրբեջանցի գերեվարված զինվորի հետ հանդիպմանը:

«Աշխարհը պետք է ծափահարի, երբ ձերբակալվածին/գերի ընկածին վերաբերվում են հարգանքով/արժանապատվորեն: Կարծում եմ, որ պետք է փոխադարձ լինի»,- գրել է դիվանագետը, հայտնում է pastinfo.am-ը:

Հիշեցնենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հունվարի 3-ին այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, որը ձերբակալվել է փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:

Մեկուսի հաղորդակցման ընթացքում Հուսեյնզադեն առողջական վիճակի կամ իր նկատմամբ վատ վերաբերմունքի մասին որևէ գանգատ չի ներկայացրել։ Պաշտպանը Էլնուր Հուսեյնզադեի հետ հանդիպման ժամանակ նրան է փոխանցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ադրբեջաներենով։
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Հայաստանը Բաքվին է հանձնել ադրբեջանցի զինծառայող դին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` tvnews.am
28.04.2025
Արցախցիներին հնարավորություն է տրվել փոխել անձնագրում ծննդավայրը