Նազարբաևը մեկնում է Բաքու. Ուշադրության կենտրոնում` Տրանսկասպյան միջանցքը
Ղազախստանում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովն այսօր հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական այցով կմեկնի Բաքու, փոխանցում է haqqin.az–ը։
Նա նշել է, որ երկու երկրների ԱԳ նախարարներն այս պահին աշխատում են Նազարբաևի այցի օրակարգի շուրջ։
Ղազախստանի ֆինանսների նախարարության և Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի երկու երկրների տարածքներով անցնող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին նախորոք կտեղեկացվի, դրանով իսկ դյուրացնելով մաքսային ընթացակարգերը, փոխանցում է forbes.kz–ը։
2016 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Ադրբեջանի տարածքով դեպի Բաթումի նավթային տերմինալ տեղափոխված ղազախական նավթի քանակը կազմել է 1,6 միլիոն տոննա: Այդ մասին նշված է ղազախա-ադրբեջանական տնտեսական զարգացման միջկառավարական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ,փոխանցում է КазТАГ-ը:
2015 թվականի ադրբեջանական տարածքով դեպի Բաթումի է տարանցվել 2,9 տոննա ղազախական նավթ ու նավթամթերք: Ղազախական կողմն առաջարկել է ադրբեջանական նավթային պետական ընկերությանը մասնակցել մերձկասսպան Եվրասիա իջվածքի հետազոտությանը: Աստանան նաև Բաքվից խնդրել է նվազեցնել Բաքու-Աքթաու ուղղությամբ լաստանավերով բեռնատար ավտոմեքենաների տեղափոխության սակագները:
Մինչ այս, Աստանայում Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները քննակել են երեք երկրների տարածքով նավթամթերքների, ցորենի, մետաղների տեղափոխության համար նպաստավոր սակագների սահմանումը:
Ադրբեջանի երկաթգծերի ղեկավարի տեղակալ Իգբալ Հուսեյնովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են նպաստավոր պայմաններ ստեղծել ապրանքների համար՝ Ադրբեջանի տարածքով դրանք դեպի Վրաստան ու Թուրքիա տեղափոխելու համար, փոխանցում է khabar.kz-ը:
Ղազախստանին ու Ադրբեջանին շատ բան է կապում, այդ թվում հարևանությունը Կասպից ծովում, մշակութային-լեզվական ընդհանրություններն ու տնտեսական նախագծերը:Երկու երկրները անդամակցում են ԱՊՀ-ին, Թուրքալեզու երկրների կազմակերպությանը, Իսլամական համագործակցության կազմակերպությանը և այլն: Ադրբեջանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բեյբիտ Իսաբաևը ԱՊԱ-ին հայտարարել է, որ Կովկասյան ուղղությունը, որն անցնում է Ադրբեջանով ապահովում է Ղազախստանի ելքը դեպւ Եվրոպայի շուկաներ,իսկ Ղազախաստանն էլ իր հերթին բացում է Ադրբեջանի համար դռները դեպի Կենտրոնական Ասիա ու Չինաստան:
Նա նշել է, որ 2016թ.-ի հունվարին, Ադրբեջանը, Ղազախստանը, Վրաստանն ու Ուկրաինան արձանագրություն են ստորագրել ТМТМ-ի ուղղությամբ արտոնյալ սակագների սահմանման մասին:
Ղազախստանում գրանցված է ավելի քան 700 ընկերություններ ադրբեջանական կապիտալով, իսկ Ադրբեջանում ղազախական կապիտալով մոտ 60 ընկերություններ: