25.11.2024
Նազարբաևը մեկնում է Բաքու. Ուշադրության կենտրոնում` Տրանսկասպյան միջանցքը
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ղարաբաղում պատերազմը չի հանգեցնի խնդրի վերջնական կարգավորմանը

Դոնալդ Թրամփի խորհրդականները կհուշեն նրան, որ չի կարելի աչք փակել Կասպյան տարածաշրջանի նկատմամբ։ Կարծում եմ, որ Թրամփն ու պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հետաքրքրություն կցուցաբերեն Կասպյան տարածաշրջանի ու Ադրբեջանի նկատմամբ այն տեսանկյունից, որ նրանց հետաքրքրում նավթագազային այն լոգիստիկան, որի մեջ ներքաշված է Ադրբեջանը։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Նադանա Ֆրիդրիխսոնը։

Ըստ նրա, այդ տեսանկյունից Ադրբեջանը հետաքրքիր է Թրամփի համար: Ֆրիդրիխսոնը հույս ունի, որ Թրամփն Ադրբեջանին չի դնի երկընտրանքի առջև`ՌԴ–ի ու ԱՄՆ–ի միջև, փոխանցում է Day.Az–ը։

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը Ֆրիդրիխսոնը նշել է, որ աշխարհին անհրաժեշտ չէ ևս մեկ պատերազմ, քանի որ դա կլինի արյունալի պատերազմ անկանխատեսելի հետևանքներով, որը կընդգրկի ողջ տարածաշրջանը։

Նա հավելել է, որ Ղարաբաղում պատերազմը չի հանգեցնի խնդրի վերջնական կարգավորմանը։