6.07.2025
Ականակոծվել է Դամասկոսում ՌԴ դեսպանատունը
04.10.2016
Ականակոծվել է Դամասկոսում ՌԴ դեսպանատունը

Հոկտեմբերի 3-ին Դամասկոսում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը ականանետային գրոհի է ենթարկվել։ Ինչպես հայտնել է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը, ականներից մեկը պայթել է դեսպանատան տարածքում՝ բնակելի համալիրի մոտ: «Պատահականություն է, որ մեր դեսպանատան աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Դիվանագիտական ներկայացուցչությանը նյութական վնաս է պատճառվել: Եվս երկու ական պայթել են դեսպանատան կողքին: Ունեցած տեղեկություններով՝ ականակոծումն իրականացվել է Սիրիայի մայրաքաղաքի Ջոբար ծայրամասից, որը վերահսկում են «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» (նախկին «Նուսրա») եւ «Ֆայլաք ար-Ռահման» ահաբեկչական խմբավորումները: Մոսկվայում կտրուկ քննադատել են ահաբեկիչների հանցագործությունները: Դամասկոսում ՌԴ դեսպանատան ականակոծումը համարում ենք այն ուժերի գործողությունների արդյունք, որոնք ԱՄՆ եւ նրա որոշ դաշնակիցների նման հրահրում են Սիրիայում արյունահեղ հակամարտության շարունակումը՝ խաղարկելով գրոհայիններին եւ տարբեր կարգի ծայրահեղականներին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: