26.11.2024
Փորձագետներ. Աստանայում բանակցություններից չպետք է ակնկալել վճռորոշ առաջընթացի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական ՀԿ-ները պահանջում են Ադրբեջանին հանել Եվրոպայի խորհրդից

Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների 58 ղեկավարներ, իրավապաշտպաններ եւ քաղաքացիական ակտիվիստներ ստորագրել են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին ուղղված ուղերձ՝ պահանջելով կազմակերպությունից Ադրբեջանին հանել եւ ձայնի իրավունքից զրկել: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:

Ստորագրողների թվում են՝ իրավաբան Ինթիգամ Ալիեւը, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը, լրագրող Խադիջա Իսմայլովան, փաստաբան Խալիդ Բաղիրովը, լրագրողներ Գանիմաթ Զահիդը, Մեհման Ալիեւը, Ավազ Զեյնալին, քաղաքագետ Արասթուն Օրուջլուն:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի իրավապաշտպանները առաջին անգամ չեն պահանջում Ադրբեջանին հանել ԵԽ-ից կամ ադրբեջանական պատվիրակությանը ԵԽԽՎ-ում զրկել ձայնի իրավունքից: Այս պահանջները կապված են երկրում իշխող հակաժողովրդավարական մթնոլորտի, իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության վրա գործադրվող ճնշման եւ կոռուպցիայի հետ: