26.11.2024
Քաղաքագետ. ԱՄՆ-ն մեկուսացվում է, Ռուսաստանի դերը վճռորոշ դառնում
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Աստանայում բանակցություններից չպետք է ակնկալել վճռորոշ առաջընթացի

Երեքշաբթի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենան առաջին բանակցությունները Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով`Բաշար Ասադի, սիրիական ընդդիմության, ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ։

Gulf State Analytics–ի վերլուծաբան Թեոդոր Կարասիկը հայտարարել է, որ Աստանայում բանակցությունները պետք է ցուցադրեն նոր համագործակցությունը, որն առաջացել է Սիրիայում հակամարտության հետևանքով։ ՌԴ–ն բանակցությունների «նախագահողն» է, որը նպատակ ունի հանդես գալ, որպես Մերձավոր Արևելքում առանցքային խաղացող, այնպես էլ «կարմիր գծեր» նախանշել Կենտրոնական Ասիայի ապակայունացնել փորձող ծայրահեղականների համար, փոխանցում է gazeta.ru կայքը։

Արաբագետ Բորիս Դոլգովը նշել է, որ չպետք է մեծ սպասում ու ակնկալիքներ ունենալ Աստանայի բանակցություններից ու սպասել սիրիական ճգնաժամում ճեղքում, փոխանցում է «МК»–ն։

Մեկ այլ արաբագետ Լեոնիդ Իսաևը նշել է, որ ՌԴ–ն, Թուրքիան ու Իրանը դարձել են սիրիական հակամարտությունում ամենաշատը ներգրավված խաղացողները։ Այդ երկրներն այժմ փորձում են գտնել այդ հակամարտությունից դուրս գալու ելքեր`նվազագայույն կորուստներով և առավելագույն ձեռքբերումներով, փոխանցում է rbc.ru կայքը։

Ըստ նրա, «եռյակ» երկրները հակամարտության թուլացման համար կարող են նվազեցնել իրենց ռազմական ներկայությունը`այդ թվում Սիրիայի հյուսիս–արևմուտքում։

Նրա խոսքով, կողմերին չի հաջողվել դեռևս հարթել այն խորը անվստահությունն, որն առկա է սիրիական ընդդիմության ու Բաշադ Ասադի ռեժիմի միջև։