26.11.2024
Փոլ Գոբլ. Վրաստանը կարող է դուրս գալ Թրամփի ուշադրության դաշտից
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ԱՄՆ-ն մեկուսացվում է, Ռուսաստանի դերը վճռորոշ դառնում

ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփն իր ելույթում հստակորեն ասաց ամբողջ աշխարհին, որ այսուհետ հիմնականում զբաղվելու է երկրի ներքին գործերով և միայն ելնելու է պետության շահերից, այսինքն՝ արտաքին քաղաքական ծրագրերի իրականացման համար տրամադրվող ռեսուրսները կրճատվելու են, կամ էլ դադարեցվելու են: Իհարկե վաղ է ասել թե նրա խոսքն ու գործը կհամընկնեն, թե ոչ, բայց երևույթը շատ կարևոր է: Այս մասին Facebook-ի իր էջում գրում է քաղաքագիտության պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ում միշտ էլ եղել է համառ պայքար քաղաքական երկու ուղղությունների՝ իզոլյացիոնիզմի ու գլոբալիզմի միջև: "Իզոլյացիոնիզմի ակունքները գալիս են դեռ 19-րդ դարի 20-ական թթ,-ից, երբ պրեզիդենտ Մոնրոն ձևակերպեց իր դոկտրինը "Ամերիկան ամերիկացիների համար": Իմաստն իհարկե պարզից էլ պարզ է, արևմտյան կիսագունդը ԱՄՆ-ին է, աշխարհի մյուս մասերը իրենց խնդիրներով մեր վզին չփաթաթեք: Գլոբալիստները ընդհակառակը հակված են խառնվել ամենուր և ամեն ինչին: Նրաց ելակետը այն է, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր իրադարձություններն էլ ինչ որ տեղ կարող են առընչվել ԱՄՆ կենսական շահերին: Հիշենք թե ինչպես ԱՄՆ Կոնգրեսում նույնիսկ չհաջողվեց վավերացնել 1919թ,Վերսալյան հաշտությունը, որը Փարիզում ստորագրել էր պրեզիդենտ Վուդրո Վիլսոնը", - նշում է նա:

Նրա խոսքով, հետպատերազմյան տարիներին գլոբալիզմը գերիշխում էր ԱՄՆ-ի քաղաքականության մեջ: "Իհարկե իզոլյացիոնիստները շարունակում էին գոյատևել, մերթ ընդ մերթ փորձելով վերականգնել իրենց դիրքերը: Թրամփի ելույթը և նախընտրական քարոզարշավում հնչեցրած ծրագրային դրույթները տպավորություն են ստեղծում, որ կարծես իզոլյացիոնիզմը կրկին գլուխ է բարձրացնում: Եթե այդպես լինի ապա կարող ենք ականատես լինել նաև մեր տարածաշրջանում ԱՄՆ քաղաքական ակտիվության անկում: Այս ֆոնին Լավրովի պատասխանը ադրբեջանցի լրագրողին (որ ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ - խմբ.) առավել կարևորություն է ձեռք բերում, Ռուսաստանի դիրքորոշումը կարող է վճռորոշ լինել", - նշում է նա: