26.11.2024
Washington Times. Պուտինը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «բանալին» է
prev Նախորդ նորություն

Փոլ Գոբլ. Վրաստանը կարող է դուրս գալ Թրամփի ուշադրության դաշտից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է ուշադրություն չդարձնի Հարավային Կովկասում Վրաստանի վրա: Նման մտավախություն է հայտնել ԱՄՆ կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Եվրասիայի հարցերով անկախ փորձագետ, քաղաքագետ Փոլ Գոբլը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցում:

Ինչպես հայտնում է Georgia Online-ը, Թրամփի չեզոքությունն այս հարցում կարող է վերածել Վրաստանը Կրեմլի քաղաքական պատանդի: «Միեւնույն ժամանակ ես չեմ բացառում, որ կշարունակվեն այն բազում նախագծերը, որոնք Վաշինգտոնն իրականացնում է Վրաստանում», - նշել է նա՝ հավելելով, որ Վրաստանը թեպետ ձեռք է բերել պայմանավորվածություն «Գազպրոմի» հեզ դեպի Հայաստան գազի տարանցման վճարման եւ ռուսական գազ գնելու հարցերում, սակայն Թբիլիսին կպահպանի արեւմտյան ուղղենիշը: «Իսկ այդ համաձայնագիրը չի սպառնա Վրաստանի ինքնիշխանությանը», - ասել է Փոլ Գոբլը: