17.06.2025
Ադրբեջանական ՀԿ-ները պահանջում են Ադրբեջանին հանել Եվրոպայի խորհրդից
prev Նախորդ նորություն

Լավրով. Աստանայի բանակցությունները պետք է սիրիական ճգնաժամի կարգավորման կարեւոր քայլ դառնան

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Աստանայում մեկնարկած բանակցությունները պետք է Սիրիայում ճգնաժամի կարգավորման կարեւոր փուլ դառնան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Սիրիայի հարցով ելնում ենք այն հանգամանքից, որ Սիրիայի կառավարության եւ զինված ընդիմության միջեւ Աստանայում այսօր մեկնարկած հանդիպումը պետք է կարեւոր քայլ դառնա գրեթե վեց տարի շարունակվող ճգնաժամի կարգավորման ճանապարհին»,- Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:

Հիշեցնենք, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթանում են առաջին բանակցությունները Սիրիայում հակամարտության կարգավորման հարցով`Բաշար Ասադի, սիրիական ընդդիմության, ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ։ Փորձագետները, սակայն, հակված են կարծել, որ Աստանայում բանակցություններից չպետք է ակնկալել վճռորոշ առաջընթացի:
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիեւի՝ «ԼՂ-ն ադրբեջանական տարածք է» հայտարարությանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան