25.11.2024
Լավրով. Աստանայի բանակցությունները պետք է սիրիական ճգնաժամի կարգավորման կարեւոր քայլ դառնան
prev Նախորդ նորություն

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիեւի՝ «ԼՂ-ն ադրբեջանական տարածք է» հայտարարությանը

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ։

Պատասխանելով Panorama.am-ի հարցին, Շավարշ Քոչարյանն ասել է.

«Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար:

Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին:

Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 23-ին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու, քանի որ այն «իրական ադրբեջանական տարածք է»։

Մինչ այդ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն "ախմախություն" էր անվանել "տարածքներ հանձնելու" վերաբերյալ պտտվող լուրերը եւ խոսակցությունները: Նրա խոսքով, հայկական կողմի համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի "մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա":

Հիշեցնենք, վերջերս Բլումբերգին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոստովանել էր, որ 2011–ին Կազանում Ալիեւի հետ հանդիպմանը ինքը պատրաստ է եղել Ադրբեջանի հինգ տարածքներից հայկական ուժերի դուրսբերմանն ու խաղաղապահների տեղակայմանը:

Բացի այդ հայկական կողմը համաձայնել է Մադրիդյան սկզբունքներին, որտեղ հենց գրված է ԼՂ հարակից տարածքներից հայկական ուժերի դուրսբերման, խաղաղապահների տեղակայման եւ ժողովրդի կամարտահայտման միջոցով ԼՂ կարգավիճակի որոշկան մասին: