25.11.2024
Հայկական համարանիշերով մեքենաներն Իրան մուտք կգործեն վճարելով 90 դոլար՝ նախկին 500-ի փոխարեն
prev Նախորդ նորություն

Նախագահ. Առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցություններն ախմախություն են

Առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները ախմախություն են: Այս մասին զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ին կայացած հանդիպման ժամանակ, անդրադառնալով այդ խոսակցություններին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ո՞վ է պատրաստվում հող տալ, ո՞ր հողի մասին է խոսքը, ինչի՞ դիմաց՝ դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-հայտարարել է նախագահը:

Սերժ Սարգսյանը շեշտել է՝ չափազանց կարևոր է, որպեսզի մեզնից յուրաքանչյուրն իր ավանդը բերի բանակի մարտունակության բարձրացման, ամրության գործին:

«Այստեղ դուք և բոլոր այն տղաներն, ովքեր պատվով, բարեխղճորեն ծառայել ու ետ եք վերադարձել, շատ մեծ գործ ունենք անելու: Հինգ, տասը տարի հետո ձեր հասակակիցներն են ղեկավարելու մեր երկիրը և դուք պետք է պատրաստ լինեք դրան: Դուք ձեր պարտքը կատարել եք այդ ժամանակահատվածի մասին, հիմա ձեր պարտքն է զարգացնել մեր երկիրը»,- հավելել է երկրի ղեկավարը: