25.11.2024
Նախագահ. Առանց ԼՂՀ  կարգավիճակի  Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցություններն ախմախություն են
prev Նախորդ նորություն

Ալիև. Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի

Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի : Այս մասին զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով նրանք, ովքեր նման վերջաբանի են սպասում, զուր հույսեր են փայփայում.

«Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում հնարած երկրորդ պետության ստեղծում: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվի: Այդպիսի հույսեր փայփայողները զուր են սպասում, նման բան չի լինելու: Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է՝ և՛ պատմությունը, և՛ միջազգային հանրությունը դա ընդունում են», — ասել է Ալիևը:

ԱՊԱ հաղորդմամբ, Ադրբեջանի առաջնորդը ապրիլյան իրադարձությունները որակել է ադրբեջանական բանակի մեծ հաղթանակ: Նրա խոսքով՝ ռազմական բախումների ժամանակ տրաքեց հայկական բանակի մասին տարիներով ձևավորված առասպելը:

«Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի պատմական տարածքն է: Հայաստանը անտեսում է բանաձևերն ու միջազգային կազմակերպությունների որոշումները օկուպացիային վերջ տալու մասով: Որքան հզորանում է Ադրբեջանը, այնքան մոտ է դառնում հակամարտության հանգուցալուծումը: Առաջին հերթին պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամոբղջականությունը», —հերթական անգամ հայտարարել է նա:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը զորացրված զինծառայողների հետ հունվարի 20-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները ախմախություն են:

«Մեզ համար ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որպեսզի մենք ունենանք այնպիսի կարգավիճակ, որը հնարավորություն է տալու Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա: Իսկ թե ո՞վ է պատրաստվում հող տալ, ո՞ր հողի մասին է խոսքը, ինչի՞ դիմաց՝ դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-հայտարարել էր նախագահը: