ԵՄ դեսպան. Եվրամիությանը Հայաստանում պետք են «մաքուր ընտրություններ»
Հայաստանն ու Եվրոպական Միությունն ակտիվ եւ ինտեսիվ բանակցություններ են վարում Շրջանակային նոր համաձայնագրի կազմման եւ կնքման շուրջ: Թեպետ Եվրամիությունը Հայաստանի հետ հարաբերություններում չի կաշկանդվում ՀՀ ներքին օրակարգով, սակայն առաջիկա խորհրդարանական ընտրությունների մաքուր, արդար եւ թափանցիկ անցկացումը կարող է լավ մթնլորտ ձեւավորել համագործակցության հետագա զարգացման համար: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Սվիտալսիի գնահատմամբ, 2016 թ-ը արդյունավետ տարի էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների համար: «Կարեւոր միջոցառումներ եւ ինտենսիվ քաղաքական երկխոսություն են տեղի ունեցել: Դրանք հարստացրեցին ՀՀ-ԵՄ հարաբերությունները: Հայաստան այցելեց Եվրամիության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին : ԵՄ Արեւելյան գործընկերության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կայացավ Երեւանում», - հիշեցրեց նա:
Դեսպանը նշեց, որ ՀՀ-ԵՄ Շրջանակային նոր համաձայնագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններն ընթանում են արագացված ընթացակարգով: «ԵՄ չափանիշներով այս գործընթացը շատ արագ է», - ասաց նա՝ հույս հայտնելով, որ այս տարի իրականություն կդառնա շրջանակային համաձայնագիրը:
«Բանակցությունները վերջնական փուլերում են, կարծում եմ բանագնացները մոտ են գործընթացի ավարտին: Կոնկրետ ժամկետներ չեմ կարող նշել, բայց եթե այն լինի, ապա դա մեծ իրադարձություն կլինի: Երբ այն վերջնական տեսքի բերվի, կնշվեն հմագործակցության հիմնական ուղիրները եւ կողմերի պարտականությունները», - ասաց դեսպանը՝ խուսափելով նշել պայմանագրի կնքման կոնկրետ ժամկետներ:
Նրա խոսքով, դեռեւս կան տեխնիկական խնդիրներ, որոնք համաձայնեցման կարիք ունեն: «Այդ խնդիրներն առաջ են եկել 2013 թ-ից հետո (երբ Հայստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ Ասոցիացիայի համաձայնագրից եւ հայտարրեց ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին – խմբ.): Այժմ առաջ են եկել նաեւ ԵՄ ներսում հարցեր, որոնք վերաբերում են ներդրումների պաշտպանվածությանը: Ուստի մի կողմից ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի պայմանավորվածություններն են, իսկ մյուս կողմից՝ ԵՄ ներսում ներդրումների պաշտպանվածության շուրջ քննարկումները», - ասաց նա:
Այժմ, ըստ դեսպանի, ԵՄ-Հայաստան համագործակցության հիմնական ուղղությունները մնում են եհտեւյալը՝ ընտրական գործընթացների թափանցիկության բարձարցում եւ պյամավորվածությունների իրացում, կոռուպցիայի դեմ պայքարը, ԵՄ-ն այս նկապատկի համար տրամադրել է 15 մլն եվրո, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները եւ դատական համակարգի անկախության ու արդյունավետությանն ուղղված քայլերը:
Անցած տարի դեսպանի խոսքով ԵՄ-ը ավելացրել է գումարները՝ ուղղված Հայաստանի զարգացման ծրագրերին: «Անցած տարի 62 մլն եվրո է Հայաստանին Բրյուսելից փոխանցվել զարգացման աջակցության համար: Համեմատության համար նշեմ, որ 2014 թ-ին փախանցվել էր 25 մլն եվրո: գումարներ են ուղղվել հանրային ֆինանսների կառավարման եւ սահմանային ենթակառուցվածքների բարելավմանը», - ասաց դեսպանը՝ հիշեցնելով, որ Հայաստանն անցած տարի միացավ նաեւ «Հորիզոն 20-20» եւ Կոսմե ծրագրերին, որոնք մեծ հնարավորություններ են ընձեռում երկրի զարգացմանը:
Անդրադառնալով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ դեսպանը նշեց, որ Եվրամիությունն աջակցում է երկրում ընդդիմության ու իշխանության ընտրական պայմանավորվածությունների իրագործմանը: «Այդ կարիքների համար մենք տրամադրել են շուրջ 7 մլն եվրո: Խոսքն ընտրական գործանցին եւ դրա բարելավման ու թափանցիկության բարձրացմանն է վերաբերում», - ասաց նա:
Նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումներով կաշկանդված չէ, ԵՄ դեսպանն ընդգծեց, որ Բրյուսելը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների պագայի տեսանկյունից շատ է կարեւորում առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատշաճ անցկացումը: «Արդեն իսկ Հայաստան են բերվելու ընտրողների նույնականացման սարքավորումները: Դրանք փետրվարի կփորձարկվեն», - ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման հարցին, որի շուրջ ավելի վաղ պայմանավորվել էին ընդիմությունն ու իշխանությունը, դեսպանի խոսքով քննարկումները դեռ շարունակվում են:
«Վերջնական որոշում չկա, քննարկումները դեռ շարունակվում են: Կարծում եմ դրանք շատ օգտակար քննարկումներ են: Կար խնդիր, որ հայտատաուն մեծ պահանջներ է ներկայացրել, որոնք հնարավոր չէ իրագործել: Սակայն կարծում եմ սրանք լուծվող հարցեր են», - ասաց դեսպանը:
Ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման շուրջ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Հայաստանի կառավարությունն է խնդիրներ հարուցել: Ըստ այդ լուրերի, ՀՀ կառավարությունը տեսախցիկների ներմուծումից ցանկանում է շուրջ 800 հազար դոլարի չափով ԱԱՀ գանձել, ինչն առաջացրել է Եվրամիության դեսպանատան մտահոգությունը: Դեսպանն այս լուրերը ոչ հերթեց, ոչ հաստատեց, միայն հույս հայտնեց, որ ՀՀ կառավարությունը խնդիրներ չի հարուցի:
«Մենք քաջալերում են շահագրգիրռ կողմերին խելամիտ կոմպրոմիսային տարբերակ որոշում գտնել այս հարցում: Լուծումը կատարյալ չի լինելու եւ բոլորին մինչեւ վերջ չի բավարարի, սակայն մեր տեսանկյունից ավելի լավ է գնալ եւ ձգտել այդ լուծումների իրագործմանը, անգամ եթե դրանք 100% կատարյալ չեն», - ասաց դիվանագետը՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարությունը կդրսեւորի կոնստրուկտիվ մոտեցում եւ չի խոչնդոտի այս խնդրի ուծմանը: «Մեր բոլոր ծրագրերն ԱԱՀ-ից ազատված են: Այս ծրագիրը կարող է ԵՄ ծարագիր համարվել եւ ազատվել ԱԱՀ-ից: Կարծում եմ այս հարցում կառավարությունը կցուցաբերի կառուցողական մոտեցում եւ հարցի լուծում խոչընդոտի չի հանդիպի», - հույս հայտնեց նա:
Հարցին, Եթե ընտրությունները չհամապատասխենեն ԵՄ ակնկալիքներին, ինչպե՞ս այն կազդի ԵՄ-ՀՀ հարաբերությունների վրա, նա չպատասխանեց՝ նշելով, որ բոլորն այժմ ձգտում են այս խնդրին «արդյունավետ լուծում տալ»: «Սակայն hաջորդ ընտրություները կարեւոր են լինելու ՀՀ ապագայի համար: Սրա մասին շատերն են խոսում, եւ կարծում եմ, որ ՀՀ քաղաքական էլիտայի բոլոր կողմերը դա հասկանում են: Նույնը մեր տեսակետն են: Լավ, արդար թափանցիկ ընտրությունները կօգնեն, որ ԵՄ-Հայաստան համագործակցության ապագայի համար լավ մթնոլորտ ստեղծի», - ասաց Սվիտալսկին:
Եվրամիությունը մեծապես շահագրգռված է, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն «ազատ եւ արդար»: «Մենք մեծ ներդրում ենք արել թե փողի, թե քաղաքական օժանդակության տեսքով, ու այս գրծընթացից մեծ սպասումներ ունենք: Մեզ համար ակրեւոր է գործըթացի՝ ընտրությունների եւ քարոզարշավի մաքրությունը, ոչ թե բովանդակությունը: Իսկ դրանց բովանդակությունը Հայաստանի ներքին գործն է: Մեր խնդիրը քաղաքական կոռուպցիայի բացառումն է», - եզրափակեց դեսպանը: