25.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիեւի՝ «ԼՂ-ն ադրբեջանական տարածք է» հայտարարությանը
prev Նախորդ նորություն

2016 թվականին ՀՀ պետպարտքը հասել է ՀՆԱ-ի 56.8 տոկոսի. Fitch Ratings

2016 թվականին Հայաստանի պետպարտքը կազմել է ՀՆԱ-ի 56.8 տոկոսը։ Այդ մասին երկուշաբթի հայտնել է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը։

ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, Հայաստանի պետբյուջեով նախատեսվում էր, որ 2016 թվականին երկրի պետպարտքը կկազմի ՀՆԱ-ի 49.4 տոկոսը։ 2015 թվականին ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 48.8 տոկոսը։

Ավելի վաղ Հայաստանի ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ 2016 թվականին Հայաստանի պետպարտքն աճել է 857.1 միլիոն դոլարով կամ 17 տոկոսով և կազմել 5.934 միլիոն դոլար։

Օրենքով, եթե Հայաստանի պետպարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա կառավարությունը պարտավոր է կրճատել ծախսերը և բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 3 տոկոսը։