25.11.2024
2016 թվականին ՀՀ պետպարտքը հասել է ՀՆԱ-ի 56.8 տոկոսի. Fitch Ratings
prev Նախորդ նորություն

ՆԱՏՕ-ն «ահաբեկչական կազմակերպություն» է. Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավոր

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ, Գազիանթեփից ընտրված պատգամավոր Շամիլ Թայարը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն «ահաբեկչական կազմակերպություն» է։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն վերածվել է այնպիսի կառույցի, որը «սպառնում է» Թուրքիային.

«ՆԱՏՕ-ն ի սկզբանե մշտապես ներգրավված է եղել Թուրքիան թիրախավորող գործողություններում։ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո Թուրքիան վերածվել է ռազմական հեղաշրջումների առարկայի։ 1960 թվականի ռազմական հեղաշրջումն իրականացվեց Մեծ Բրիտանիայի կողմից, 1971 թվականի հեղաշրջումը՝ ԿՀՎ-ի կողմից, 1980 թվականի հեղաշրջումը՝ ՆԱՏՕ-ի կողմից։ ՆԱՏՕ-ի նոր պլանով՝ չպետք է գոյություն ունենա Էրդողանի հետ Թուրքիա։ ՆԱՏՕ-ն վերածվել է սպառնալիքի և ողջ տարածաշրջանով տարածում է ահաբեկչական խմբերի, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը, PKK-ն ու FETÖ-ն»,- ասել է պատգամավորը։