24.04.2025
SOCAR–ը կարող է բենզալցակայանների նոր ցանց ստեղծել Թուրքիայում
prev Նախորդ նորություն

«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները կավարտվեն գարնանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու շրջանակներում մնացել է մոտ երկու ամսվա աշխատանք.

«Ակտիվ աշխատանքները շարունակվում են, սակայն հաշվի առնելով ձմեռային ժամանակաշրջանի բարդությունները՝ կարող եմ ասել, որ ԲԹԿ-ի շրջանակներում աշխատանքների ավարտը տեղի է ունենալու այս տարվա մարտ-ապրիլին։

Կարսից Բաքու կգործի երկաթուղային ճյուղ, որը հետագայում Ղազախստանով ու Թուրքմենստանում կուղղվի մինչև Չինաստան։ Խոսքը երկաթուղային ճանապարհով տարեկան մոտ 26.5 միլիոն տոննա բեռների մատակարարման մասին է։

Միայն Ղազախստանը խոստացել է ԲԹԿ-ով իրականացնել 10 միլիոն տոննա բեռնափոխադրում։ Չինաստանից ծովային ճանապարհով բեռները Մեծ Բրիտանիա, Գերմանիա կամ Ֆրանսիա հասնում են 45-62 օրում։

Եթե օգտագործվի այլընտրանքային միջանցք, որի մասնիկն է նաև ԲԹԿ-ը, ապա մատակարարումների ժամկետը կկրճատվի մինչև 12-15 օրվա»։
Էրդողանը հերթական անգամ հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար