26.11.2024
Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը «Թուրքական հոսք»-ին մրցակից են նախապատրաստում
prev Նախորդ նորություն

SOCAR–ը կարող է բենզալցակայանների նոր ցանց ստեղծել Թուրքիայում

Ադրբեջանական SOCAR ընկերությունը քննարկում է Թուրքիայի բենզալցակայանների նոր ցանց ստեղծելու հնարավորությունը կամ գնել այլ պրոֆիլային ընկերություն, եթե Petrol Ofisi գնման գործընթացը հաջող չընթանա։ Այդ մասինն թուրքական Sabah–ին տված հարցազրույցում հայտարարել է SOCAR Turkey Energy–ի գլխավոր տնօրեն Զաուր Գահրամանովը։

Նա նշել է, որ Petrol Ofisi–ի գնումն ամենահարմարն է SOCAR–ի համար, սակայն իրենք քննարկում են նաև Թուրքիայի բենզալցակայանների նոր ցանցի ստեղծման հնարավորությունը։

Ըստ նրա, SOCAR–ն արդեն ներդրել է Թուրքիայում 9,5 միլիարդ դոլար`18 միլիարդ դոլար նախատեսվող ներդրումներից։ Նրա խոսքով, SOCAR–ը յուրաքանչյուր տարի մոտ 150 միլիոն դոլար է ներդնում Petkim–ի նավթաքիմաիական համալիրում։

Մինչ այդ, SOCAR–ի նախագահ Ռովնաղ Աբդուլաևը հայտարարել է Թուրքիայում OMV–ի ցանցի գնման նկատմամբ հետաքրքրության մասին`այն կապելով Իզմիրում Star նավթավերամշակման գործարանի գնման հետ։