25.11.2024
Ադրբեջանը սկսում է կամիկաձե–անօդաչուների արտադրությունը
prev Նախորդ նորություն

Հունաստանը, Կիպրոսն ու Իսրայելը «Թուրքական հոսք»-ին մրցակից են նախապատրաստում

Իտալիայի, Հունաստանի, Իսրայելի եւ Կիպրոսի էներգետիկայի նախարարները մտադիր են հավաքվել Բրյուսելում՝ Միջերկրական ծովի հատակով իսրայելական «Լեւիաթան» հանքավայրից կիպրական «Աֆրոդիտա» հանքավայրով դեպի իտալական Բրինդիզի քաղաքի ափ նոր գազատարի շինարարության ծրագիրը հաստատելու համար:

Եթե Իտալիան եւ Հունաստանը միջերկրածովյան գազ ստանա, ապա Սեւ ծովի հատակով փոխադրվող ռուսական գազի նկատմամբ հետաքրքրությունը կնվազի: Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետա»-ն։

Նախնական տեխնիկական հետազոտությունների համաձայն՝ գազատարի կառուցումը տեխնիկապես իրագործելի է, տնտեսապես՝ կենսունակ: Գազատարի արժեքը 5.5 մլրդ դոլար կկազմի, հզորությունը՝ տարեկան 8-16 մլրդ խ.մ., իսկ շինարարությունը շուրջ 8 տարի կտեւի:

Նման նախագծերի ակտիվ առաջխաղացումը կասկածի տակ է դնում ռուսական «Թուրքական հոսք» նախագծի զարգացման հեռանկարները: