26.11.2024
Էրդողանը հերթական անգամ հայտարարել է ՄԱԿ-ի ԱԽ-ը բարեփոխելու անհրաժեշտության մասին
prev Նախորդ նորություն

Թուրքիան չի պատրաստվում սիրիական Էլ-Բաբն ազատագրելուց հետո հանձնել Սիրիայի զորքերին․ փոխվարչապետ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան, որը պայքարում է ԴԱԻՇ ահաբեկրական խմբավորման դեմ, արդյունավետ աջակցություն չի ցուցաբերում Թուրքիային, որը գործողություններ է անցկացնում Սիրիայի հյուսիսում՝ Էլ-Բաբում։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը։

«Շատ եմ ցավում, որ կոալիցիոն ուժերը բավականաչափ աջակցություն չեն ցուցաբերում էլ-Բաբի օպերացիային։ Ես դա բացահայտ ասում եմ»,-ասել է փոխվարչապետը։

Նա նաև նշել է, որ Թուրքիան չի պատրաստվում սիրիական կառավարությանը վերադարձնել Էլ-Բաբը ԴԱԻՇ-ից ազատագրելուց հետո։

«Մենք գործողությունը չենք անցկացնում, որ հետո քաղաքը հանձնենք ռեժիմին։ Ի սկզբանե մենք ասել ենք, որ գործողությունն իրականացվում է մեր անվտանգության ամրապնդման և հարավից սպառնալիքը վերացնելու համար»,-հավելել Է Քուրթուլմուշը։