ԵԱՏՄ–ին Ադրբեջանի անդամակցությանը խանգարում է Հայաստանի հետ հարաբերությունների չկարգավորված լինելու հանգամանքը։ Այդ մասին հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը։«Ես վստահ եմ, որ Ադրբեջանի անդամակցությունն ԵԱՏՄ–ին թույլ կտա երկու երկրներին`ՀՀ–ին ու Ադրբեջանին սկսել երկխոսություն, այդ թվում ղարաբաղյան հարցով»,–նշել է նա, փոխանցում է sputnik.az–ը։Նրա խոսքով, ԵԱՏՄ–ի Մինսկի խումբը դա չի կարող ապահովել` երկխոսությունը հնարավոր է միայն տարածաշրջանի ներսում, առանցքային խաղացողների` ՌԴ–ի, Թուրքիայի ու Իրանի մասնակցությամբ։