Ռուսաստանն արդեն սկսել է ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկխոսությունը, որի ինտենսիվությունը կաճի, երբ ձեւավորվեն այս գործընթացի բոլոր օղակները: Այս մասին НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերին նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք հարգանքով ենք վերաբերում յուրաքանչյուր պետության դիրքորոշմանը եւ պատրաստտ ենք քննարկել բոլոր մոտեցումները, անգամ նրանք, որոնք հակասում մեր մոտեցումներին: Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ սկսած մեր երկխոսությունը կշարունակվի եւ կլինի ինտենսիվ, երբ ձեւավորվեն դրա բոլոր օղակները», - ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նա տեղեկացրել է, որ արդեն իսկ տեղի է ունենում իր եւ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հանդիպման տեղի եւ ժամանանի համաձայնեցման գործընթացը: «Արդեն տեղի են ունեցել կոնտակտներ այլ խողովակներով, հեռախոսազրույցներ, որոնք վերաբերել են ռազմա-քաղաքական ոլորտում մեր համագործակցությանը», -հավելել է նախարարը: ԱՄՆ-ը Սենատը հունվարի 1-ին հաստատեց Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնում: 64-ամյա Թիլերսոնը դեռ անցյալ տարի ղեկավարում էր ExxonMobil էներգետիկ ընկերությունը: Նա համարավում է Ռուսաստանի բարեկամը: