1.08.2025
Իրանում միջուկային ռումբի ստեղծման համար բավական նյութ կա. Ջուբեյր
prev Նախորդ նորություն

Իրանը ծրագրում է ծանր կործանիչներ ստեղծել

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամին հայտնել է, որ Իրանի ՊՆ-ն ծրագրում է ծանր կործանիչներ ստեղծել, հայտնում է Mehr News-ը։

Խաթամին հայտարարել է, որ ռազմաօդային ուժերի ամրապնդումը հանդիսանում է ՊՆ-ի գլխավոր առաջնահերթություններից մեկը։

Հաստատելով, որ խորհրդարանում ներկայացված ծրագրի մեծ մասը կապված է իրանական ռազմաօդային ուժերի ամրապնդման հետ, հավելել է. «Մենք հույս ունենք հասնել լավ արդյունքների՝ հզոր ռազմաօդային ուժերի ստեղծման համար»։

«Իրանի Իսլամական հանրապետությունը մտադիր է մեծացնել իր պաշտպանական հնարավորությունները և այդ մասին բանակցություններ չի վարի»,- եզրափակել է նա։

Սկսած 2011թ.–ից ԱՄՆ–ն 130.000 ահաբեկիչ է ուղարկել Իրաք և Սիրիա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան