21.04.2025
Իրաքում ադրբեջանցի 200 կին է ձերբակալվել որպես ԻՊ անդամ
prev Նախորդ նորություն

Իրանում միջուկային ռումբի ստեղծման համար բավական նյութ կա. Ջուբեյր

Սաուդյան Արաբիան բավարարված չէ Իրանի միջուկային համաձայանգրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մի շարք դրույթներով; Այս մասին CNBC-ին տված հարցազրույցում ասել է թագավորության արտգործնախարար Ադել ալ Ջուբեյրը:

«ԳՀՀԾ-ի ստորագրումից 12 տարի անց ցենտրիֆուգի քանակի վերաբերյալ սահմանափակումները հանվում են, որոնք Իրանը կարող է օգտագործել: Իրանում կարող են ունենալ 50 100 հազար ցենտրիֆուգ: Նրանք մեկ շաբաթում կարող են միջուկային ռումբի ստեղծման համար բավական հարստացված նյութ արտադրել եւ դա շատ վտանգավոր է», - պնդում է նա:

Բացի այդ, նա նշել է, որ Ատոմային էներգիայի Միջազգային գործակալությունը պետք է ավելի ակտիվ գործի համաձայանագրի այն կետերի ուղղման ժամանակ, որոնք վերաբերում են միջուկային օբյեկտների ստուգմանը եւ դրանց մեջ ներառել չհայտարարված ռազմական օբյեկտների ստուգումը:

Իրանը ծրագրում է ծանր կործանիչներ ստեղծել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ