7.05.2026
Եվս մեկ վիրավոր զինծառայող է տեղափոխվել Երևան. 20-ամյա երիտասարդի վիճակը ծանր է
19.06.2017
Եվս մեկ վիրավոր զինծառայող է տեղափոխվել Երևան. 20-ամյա երիտասարդի վիճակը ծանր է

Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս մեկ ժամկետային զինծառայող, որը վիրավորվել է հունիսի 17-ին: Այս մասին հայտարարել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գայանե Հովհաննիսյանը: 1997 թվականի ծնված ժամկետային զինծառայող Յուրի Զաքարյանը վիրահատվել է Ստեփանակերտում, Երևանում նրան վիրահատելու անհրաժեշտություն չեն տեսնում: 20-ամյա երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր, նրան Երևան են տեղափոխել ուղղաթիռով: «Զինծառայողը ստացել է գլխի հրազենային վնասվածք: Նա անգիտակից վիճակում է, միացված է արհեստական շնչառության ապարատին: Ցավոք, կյանքին սպառնացող վտանգ կա», - ասել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ Երևան էր տեղափոխվել առաջնագծում աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33-ամյա պայմանագրային զինծառայող, որը Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված կենտրոն։ Ըստ մասնագետների՝ եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի: