24.11.2024
Սկսած 2011թ.–ից ԱՄՆ–ն 130.000 ահաբեկիչ է ուղարկել Իրաք և Սիրիա
prev Նախորդ նորություն

Էմանուել Մակրոնը չնախատեսված այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չնախատեսված այցով ժամանել է Սաուդյան Արաբիա՝ թագավորության և Լիբանանի միջև սրվող ճգնաժամի ֆոնին։


Օրեր առաջ Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:


Ֆրանսիայի նախագահը հինգշաբթի գտնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում՝ Աբու Դաբիի Լուվր թանգարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Այնտեղ նա հայտարարել էր Էր Ռիադ իր անսպասելի այցի մասին՝ սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ բանակցություններ անցկացնելու և «լիբանանյան կայունության կարևորությունը շեշտելու» համար:


Ֆրանսիան սերտ կապեր ունի իր նախկին գաղութ Լիբանանի և Հարիրիի հետ, որը մի քանի տարի ապրել է Ֆրանսիայում և այնտեղ տուն ունի:


Ավելի վաղ Լիբանանի կառավարության երկու բարձրաստիճան պաշտոնյա հայտնել են, որ Էր Ռիադը պատանդ է պահում Լիբանանի վարչապետին, իսկ երրորդ աղբյուրը հայտնել է Reuters գործակալությանը, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները հրահանգել են Հարիրիին հրաժարական տալ և նրան տնային կալանքի են ենթարկել: