Ադրբեջանում սրվել է միջկլանային պայքարն իշխանության համար
Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված են 2018թ.–ին, սակայն արդեն այսօր այնտեղ սկսվել է թեժ միջկլանային պայքար երկրում իշխանության համար։ Իլհամ Ալիևը, ով 15 տարի է իշխանության է, չի կարող չտեսնել երկրում կուտակված սոցիալ–տնտեսական խնդիրները, բնակչության աղքատացումն ու ռեպրեսիաները ժողովրդավարական ընդդիմության դեմ, ինչպես նաև կոռուպցիոն երևույթները, փոխանցում է svpressa.ru կայքը։
Ադրբեջանում գնում է իշխանության փոխանցման ինտենսիվ գործընթաց` Իլհամ Ալիևից այն փոխանցվում է նրա տիկնոջը`առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային։ Ալիևյան ռեժիմի կարծիքով դրանով հնաավոր կլինի պահպանել իշխանությունն երկրում, ինչպես նաև Իլհամ Ալիևին Եվրոպայի առջև ցիվիլ ղեկավար ներկայացնել։
Ադրբեջանում քաղաքական պայքարն իրենից ներկայացնում է միջկլանային պայքար։ Ալիևը փոխնախագահ է նշանակել իր տիկնոջը` Մեհրիբանին, ով ներկայացնում է Փաշաևների կլանը։ Երկրորդ փոխնախագահը կարող է լինել Նախիջևանի Ինքնավար հանրապետության Գերագույն Մեջլիսի խոսնակ Վասիֆ Թալիբովը, ով նախիջևանյան կլանի ազդեցիկ անդամներից է։
Նրանց դիմակայում է իշխող էլիտայի մի մասը` նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի գլխավորությամբ։ Մեհթիևը հենվում է նախիջևանյան խմբավորման վրա, ովքեր ունեն խորհրդային անցյալ։
Փաշաևների ու Ալիևների միջև նույնպես գնում է ներիշխանական պայքար։
Ադրբեջանական տարբեր կլաններ ունեն տարբեր արտաքին հովանավորներ։ Իլհամ Ալիևը հենվում է Իսրայելի վրա`այդ կերպ ստանալով միջազգային իսրայելական լոբբիստների աջակցությունը։ Դրա շնորհիվ Ալիևների–Փաշաևների կլանը քարթ–բլանշ է ստացել երկրում ժողովրդավարական ընդդիմության ոչնչացման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման համար։