24.11.2024
Ադրբեջանում սրվել է միջկլանային պայքարն իշխանության համար
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն նախկին ԽՍՀՄ պետությունների եռյակում է, որոնք լքում է աշխատունակ տարիքի բնակչությունը

Աշխատունակ տարիքի բնակչությունը մասայաբար լքում է Մերբաթլյան երկրներն ու Մոլդովան, իսկ Ռուսաստան, Բելառուս ու Ղազախստան միգրանտները, մեծամասամբ, մուտք են գործում:


Այս տվյալները ներկայացված են Տարածաշրջանային տնտեսության հետազոտության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Յուրի Կորչագինի ներկայացված հետազոտության մեջ, որը մեջբերում է viperson.ru-ն:


Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում առաջին տեղում հայտնվել է Մոլդովան. այս երկրից ամենաշատն են հեռանում աշխատունակ տարիքի մարդիկ: Երկրորդ տեղում են Լատվիան և Լիտվան, իսկ երրորդ տեղում հայտնվել է Հայաստանը: Էստոնիայում իրավիճակը փոքր-ինչ լավ է, քան Բալթիայի հարևան մյուս երկրներում, սակայն այստեղ ևս բացասական միտումն ակնհայտ է: 


Բացասական միտումներ արձանագրվել են նաև Ղրղզստանում, Ուզբեկստանում, Վրաստանում, Թուրքմենստանում և Տաջիկստանում: Համեմատաբար ավելի լավ իրավիճակ է Ադրբեջանում, որտեղ մեկնող և ժամանող միգրանտների թիվը գրեթե  հավասար է: