Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ իրանական կառավարության փոփոխությանն ուղղված ԱՄՆ–ի բոլոր ջանքերը տապալվել են, փոխանցում է Iran Daily–ն։Նա նշել է, որ ամերիկացի ղեկավարները չեն ճանաչում իրանական ժողովուրդը և Սպիտակ տան նոր ղեկավարները նման են երիտասարդ խուլիգանների, ովքեր մարդկանց դականերով են վախեցնում այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան հակահարված չեն ստացել։«Իրանական Հանրապետության ոչնչացումը ցանկացողներն այժմ չկան և գտնվում են դժոխքում»,–հավելել է նա։