30.10.2025
Թուրքիան և Ռուսաստանը կարող են վստահել միմյանց. Չավուշօղլու
26.12.2016
Թուրքիան և Ռուսաստանը կարող են վստահել միմյանց. Չավուշօղլու

Ռուսաստանն իրականացրել է իր բոլոր պարտավորությունները՝ Սիրիայում հրադադարի ձեռքբերման և այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում ՏԻՄ ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիան նույնպես իրագործել է ստանձնած պարտավորությունները։ Թուրքիան ու Ռուսաստանը վստահել են միմյանց այդ ռազմավարական կարևոր հարցերում։ «Մեր երկրները հասկացել են, որ կարող են վստահել միմյանց»,-նշել է Չավուշօղլուն։ «Անկարան այդ հարցերում որևէ շահ չի հետապնդում և անում է իրենից կախված ամեն բան միայն հանուն մարդկության»,-նշել է Չավուշօղլուն։ Նախարարի խոսքով՝ Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ ինչպես իր տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ «Ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր դատապարտում են Անկարային սիրիական Էլ-Բաբում թուրք զինվորականների ներկայության համար։ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն այդ շրջաններից ներթափանցում են Թուրքիա։ Մի՞թե նրանց ձեռքով չեն զոհվում մեր խաղաղ բնակիչները Գազիանթեփում, մի՞թե մեր պարտավորոթյունը չէ դրանից հետո ահաբեկիչների դեմ պայքարելը»,-նշել է Չավուշօղլուն։ Նախարարն անդրադարձել է նաև PKK-ի դեմ պայքարի թեմային։ Նրա խոսքով՝ PKK-ի ահաբեկիչները վախենում են բաց մարտի բռնվել զինծառայողների և ոստիկանների հետ, այդ իսկ պատճառով նրանց գտնում ու ոչնչացնում են ամենուր, որտեղ նրանք լինեն։