ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Համբուրգում G20 գագաթնաժողովի շրջանակում, այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը։«G20 գագաթնաժողովի ընթացքում նախագահ Թրամփը հանդիպումներ կունենա բազմաթիվ համաշխարհային առաջնորդների, այդ թվում Պուտինի հետ»,- ասել է Մաքմասթերը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։