23.10.2026
ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համաձայնագիրը կքննարկվի ԱԺ լի ագումար նիստում հոկտեմբերի 27-ին
prev Նախորդ նորություն

ՀՀ ու ԱՄՆ ներկայացուցիչները քննարկում են նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցը

 


ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալ Շոնա Ուիլսոնի գլխավորած պատվիրակության հետ։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը և համագործակցության զարգացման հեռանկարները։


Անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը։


Նարեկ Ապիտոնյանը տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով նշանակվել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար, և հույս հայտնել, որ այս նշանակումը նոր թափ կհաղորդի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման գործընթացին, այդ թվում՝ ԱՄՆ համապատասխան ընկերությունների հետ տարվող աշխատանքներին։

Դավիթ Խուդաթյանը  նոյեմբերի 2-ին կմեկնի Աբու Դաբի
Հաջորդ նորություն next
 Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին
23.10.2026
Իրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին