3.08.2025
Գումբուրդոյի եկեղեցու հետ կապված որոշումը հապճեպ էր. դժգոհություն եւ նամակ՝ Գարեգին Բ-ին
prev Նախորդ նորություն

Արցախում զինվոր է զոհվել. կան վիրավորներ

Նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ:


Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:

ԵՊՀ-ում տեղի է ունեցել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի գրքի շնորհանդեսը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան