Ադրբեջանի տարածքում նորից արգելափակվել է «Ազատություն» ռադիոկայանի եւ «Ամերիկայի ձայնը» կայքերի հասանելիությունը։ Ինչպես հայտնում է contact.az–ը, այդ խնդիրն արդեն առաջին շաբաթը չէ, որ շարունակվում է։ Ադրբեջանի իշխանությունների հասցեին քննադատական նյութեր հայտնվելուն զուգահեռ ադրբեջանական ծառայությունների կայքերի հասանելիությունն արգելափակվել է։ Նույնն է տեղի ունենում «Մեյդան TV»-ի եւ «Ազադլըգ» թերթի կայքերի հետ։ Երկրի սահմաններից դուրս այդ կայքերի հասանելիությունն ազատ է։ Ադրբեջանի կապի նախարարությունը ոչ մի մեկնաբանություն չի տալիս։