24.11.2024
Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին
prev Նախորդ նորություն

Բաղդասարով. ԱՄՆ–ն չի կարողանում կասեցնել Իրանի էքսպանսիան

ԱՄՆ–ի նախագահի հայտարարությունը, որտեղ նա Իրանին մեղադրում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ բալիսթիկ հրթիռի արձակման մեջ խոսում է այն մասին, որ ԱՄՆ–ն անզոր է Մերձավոր Արևելքում։ Այդ մասին հայտարարել է արևելագետ Սեմյոն Բաղդասարովը։

Նա նշել է, որ ԱՄՆ–ն պարտություն է կրել Իրանից, որն ունի ավելի քիչ ռազմական ներուժ ունի։ Ըստ նրա, առաջին ապտակն ԱՄՆ–ն Իրանից ստացել է Իրաքում, որտեղ Թեհրանն ամրապնդել է իր ազդեցությունը։

Բաղդասարովի խոսքով, Իրանի ազդեցությունը մեծ է նաև Եմենում, որտեղ նրանք աջակցում են ապստամբ հոուսիտներին։ Նա նշել է, որ Եմենում խորհրդային տարիներից ի վեր եղել են Սկադ համակարգեր և հնարավոր է հոուսիտները դրանք արձակել են Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։

Նա հավելել է, որ Ւրաքում Իրանի ազդեցությունն այնպիսին է, ինչպիսին չէր եղել վերջին 400 տարվա ընթացքում`ԱՄՆ–ն չգիտի, թե ինչ ձեռնարկի դրա դեմ։