31.07.2025
Նասրոլլահ. Հարիրիի հրաժարականը Արաբիայի կողմից նրան թելադրված որոշում էր
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին

Սաուդյան Արաբիան Եմենից Էր Ռիադի ուղղությամբ բալիստիկ հրթիռի արձակումը Իրանի կողմից դրսեւորված ագրեսիայի ակտ է որակել։ Այս կապակցությամբ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրավունք է վերապահում դիմել ինքնապաշտպանության եւ պատասխանել Իրանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։


«Կոալիցիայի հրամանատարությունը կարծում է, որ այդ գործարկումը Իրանի ռեժիմի կողմից ագրեսիայի վրդովեցուցիչ ակտ է եւ կարող է հետագայում դիտարկվել որպես Սաուդյան Արաբիայի դեմ պատերազմի ակտ։ Դրանով հաստատվում է թագավորության օրինական իրավունքը՝ պաշտպանել իր տարածքներն ու իր ժողովրդին՝ համաձայն ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածի (ինքնապաշտպանության իրավունք)»,– ասված է զինվորականների հայտարարության մեջ։


«Հրամանատարությունը նաեւ հաստատում է, որ թագավորությունն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Իրանին պատեհ ժամանակ եւ պատշաճ ձեւով՝ ինքնապաշտպանության մասին միջազգային իրավունքին համապատասխան»,– ասված է փաստաթղթում։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիան որսացել էր Եմենի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը։

Բաղդասարով. ԱՄՆ–ն չի կարողանում կասեցնել Իրանի էքսպանսիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան