1.08.2025
Լավրովին զայրացրել է Լապշինին ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը
prev Նախորդ նորություն

Նասրոլլահ. Հարիրիի հրաժարականը Արաբիայի կողմից նրան թելադրված որոշում էր

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սեյեդ Հասան Նասրոլլահը Սաադ Ալ-Հարիրիի հրաժարականից հետո Լիբանանի վերջին զարգացումների կապակցությամբ ասել է. «Հարիրին Ռիադ կանչվեց և նրա հրաժարականը Սաուդյան Արաբիայի կողմից նրան թելադրված որոշում էր ու նա միայն ընթերցեց Արաբիայի հաղորդագրությունը»:


Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը նշել է, որ Լիբանանի վարչապետի հրաժարականի պատճառները Սաուդյան Արաբիայում պիտի որոնել: «Այս հրաժարականը վկայում է Լիբանանի ներքին հարցերին Սաուդյան Արաբիայի բացահայտ միջամտության մասին». ասել է նա: «Լիբանանի Հեզբոլլահը Սաադ Հարիրիի հրաժարականը չէր ցանկանում ու նրա հրաժարականի ձևը հակասում է Լիբանանի ինքնիշխանությանն ու արժանապատվությանը»,-հայտարարել է Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը:

Սաուդյան Արաբիան իրավունք է վերապահում իրեն պատասխանել Իրանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան