Խնայելով ընդամենը 78 մլն դրամ պետությունը 300 զույգի զրկում է երեխա ունենալու շանսից
VERELQ-ն արդեն գրել է այն մասին, որ 2018 թվականի պետական բյուջեով կրճատվելու են մի շարք առողջապահապակն ծրագրեր և ընդհանուր առմամբ նվազելու է առողջապահությանն ուղղված ֆինանսավորումը: Կրճատվող ծրագրերի թվում է նաև անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագիրը:
Բյուջեի նախագծի քննարկմանը այս խնդիրը բարձրաձայնեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ տարակուսելով, քանզի այդ ծրագրին, ըստ պատգամավորի, պետբյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր հատկացվում:
«Կարծում եմ, այս ծրագրին հատկացվող գումարը կարելի էր անվազն քառապատկել մոր և մանկան ոլորտին ֆինանսավորմանն ուղղված միջոցների կրճատման հաշվին: Առավել ևս, որ քիչ ծնունդներ են եղել և շուրջ 700 մլն դոլար խնայվել է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով, անպտուղ զույգերին ուղղվող ֆինանսական օգնության ծրագիրը հանվել է ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով: Նրա խոսքով, տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ, ու ընդհանուր առմամբ արդյունավետ չէ.
«Ներկայումս քննարկվում են բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք ավելի արդյունավետ կլինեն»,- ավելացրեց նա:
Նշենք, որ միայն 2015 թվականին անպտղությամբ տառապող 260-300 անապահով զույգ հնարավորություն ստացավ անվճար ախտորոշվել և բուժման կուրս անցնել: Դա հնարավոր էր դարձել ՀՀ կառավարության կողմից «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» նախագծի ընդունմամբ: Այն սահմանում էրշահառուների երկու խումբ. առաջինը՝ 30-ից բարձր անապահովության ցուցանիշ ունեցող բնակչությանը տրամադրվող բժշկական ծառայություններ, որոնք ներառում են հետազոտություն` ախտորոշում, թե ինչից է առաջացել անպտղությունը, և բուժման մեթոդների կիրառում` լաբորասկոպիկ մեթոդներ, դեղորայքային բուժում, և որպես օժանդակ ծառահություն` սերմնավորում՝ առավելագույնը 6 անգամ:
Ըստ վիճակագրության, 30-ից բարձր անապահովության միավոր ունեցող անպտուղ զույգերի թիվը Հայաստանում կազմում է շուրջ 21 հազար, օժանդակ տեխնոլոգիաներով բուժման կարիք ունեցողների թիվը՝ շուրջ 10 հազար զույգ: Տրամադրվող 78 մլնը հնարավորություն էր տալիս 260-300 անապահով զույգ հնարավորություն ստացավ անվճար ախտորոշվել և բուժման կուրս անցնել: