26.11.2024
Հայաստանում կրճատում են կրթության ու առողջապահության ծախսերը, ավելացնում՝ ոստիկանությանը
prev Նախորդ նորություն

Նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Սևադայի Ալումյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: «Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևան: Նա Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցի առողջական վիճակի մասին տեղեկատվություն ճշտել չհաջողվեց: Նա Արցախի զինվորական հոսպիտալում է:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն` Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: