26.11.2024
Վարչապետը է կարևորել է Ուզբեկստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը
prev Նախորդ նորություն

Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է Վրաստան, որտեղ հանդիպում կունենա Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ։


Վրացի գործընկերոջ հետ հանդիպման օրակարգում ՀՀ ոստիկանության և Վրաստանի ՆԳՆ-ի միջև փոխհամագործակցության խորացումն է, իրավապահ մարմինների աշխատանքների արդյունավետության առավել բարձրացումն ու գործընկերային համագործակցության զարգացումը` նկատի ունենալով նաև վերջերս «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության մեջ կասկածվողների հայտնաբերումը Վրաստանում։


Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը. «Այո, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային այցով մեկնել է Վրաստան՝ հանդիպելու Վրաստանի իր գործընկերոջ՝ Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ։ Այցի նպատակն է երկու երկրների կառույցների ավանդական համագործակցությունն էլ ավելի խորացնելն ու հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացումը»։


Վերջերս ևս արձանագրվել է երկու երկրների միջև փոխարդյունավետ համագործակցություն, ինչը երկու երկրների իրավապահ մարմինների պրոֆեսիոնալ համագործակցության արդյունքն է։ Հիշեցնենք,որ ՀՀ ոստիկանության և ՀՀ ԱԱԾ-ի հետ համագործակցության արդյունքում Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողները հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել էին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու կասկածանքով հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: