26.11.2024
Մեկ տարում երկու դեպք. բացահայտվել է ԵՄ դրամաշնորհի եւս մեկ հափշտակություն
prev Նախորդ նորություն

Վարչապետը է կարևորել է Ուզբեկստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը

Ուզբեկստան կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ:


Կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են,  որ Կարեն Կարապետյանն ընդգծել է երկու պետությունների միջև առկա ներուժի ու փոխգործակցության հնարավորությունների լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը:


Կողմերը հատկապես շեշտել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ այդ համատեքստում ընդգծելով համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումն ու արդյունավետ գործունեության ծավալումը:


Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հարցերին: