25.11.2024
Թանկյանը կոչ է արել հայաստանցիներին հեռու մնալ ամերիկյան Monsanto-ի «գիշատիչ» արտադրանքից
prev Նախորդ նորություն

Տեխասի եկեղեցիներից մեկում հրաձգության զոհ է դարձել 26 մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգի Սազերլենդ-Սփրինգսի եկեղեցիում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 26 մարդ, 20 մարդ վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ականատեսները նշել են, որ ամենը տևել է ընդամենը 15 վայրկյան: Զոհերի թվում են նաև երեխաներ:

Կասկածյալը հայտնաբերվել է իր ավտոմեքենայի մեջ մահացած: Ճշտվում է նրա մահվան պատճառը` ինքնասպան է եղել, թե փոխհրաձգության զոհ է դարձել: Ավելի ուշ ոստիկանությունը խուզարկել է կասկածյալի տունը` պայթուցիկ նյութերի առկայության մասով:

CBS հեռուստաընկերության տվյալներով, հանցագործը 26 տարեկան է, 2010-2014թթ-ին Դևին Կելլին ծառայել է ԱՄՆ ռազմա-օդային ուժերում, սակայն 2014թ-ին նրան դատել են և խայտառակ կերպով վռնդել ծառայությունից: Պաշտոնապես այս վարկածը դեռ չի հրապարակվել:

Իրավապահները դեռ նշել կատարվածի դրդապատճառները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է չորս օրով` մինչև նոյեմբերի 9-ը, երկրում իջեցնել դրոշները ի հիշատակ զոհերի: Իսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կրկին անգամ հորդորել է սահմանափակել զենք կրելու իրավունքը: