25.11.2024
Գերմանիայում փախստականների թիվը հասել է 1․6 մլն մարդու
prev Նախորդ նորություն

Թանկյանը կոչ է արել հայաստանցիներին հեռու մնալ ամերիկյան Monsanto-ի «գիշատիչ» արտադրանքից

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Հայաստանի բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ամերիկյան Monsanto ընկերության արտադրանքից: Նա այս մասին հայտնել է Facebook-ի իր էջում:


«Հայաստան, խնդրում եմ՝ հեռու մնա Monsanto-ից: Բավական է այն ապացույցը, որ Monsanto-ի ասփրեյները շրջակա միջավայրը թունավորել են եւ բերել մեղուների կտրուկ ոչնչացման: Նրանց գիշատիչ գենետիկորեն մոդիֆիկացված արտադրանքը մաքուր օրգանական մթերքի վերջն են նշանակում: Դրանք ձեզ համար վնասակար են եւ սարսափելի համ ունեն, եթե ավելի չասեմ:


ԱՄՆ-ում եւ Եվրոպայում Monsanto-ն առաջին հերթին հայտնի է որպես չարիքի կորպորացիա՝ իր գործունեության, գյուղացիների հայցերի եւ այլնի համար: Երբ Հայաստանում եմ լինում եւ խնձոր եմ ուտում, այն մաքուր է, խրթխրթան եւ համեղ: Խնդրում եմ՝ թող այն այդպիսին էլ մնա: Ես ԱՄՆ-ում այսպիսի խնձոր չեմ կարողանում գտնել Monsanto-ի շնորհիվ»,- նշել է Թանկյանը՝ կոչ անելով տարածել իր հաղորդագրությունը:


Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ը դեսպանատունը Երեւանում հանդիսավոր կերպով ներկայացրեց ամերիկյան ագրո հսկա Monsanto-ին:


Monsanto-ն նոր սերմեր է ներկայացնում: Monsanto-ի ԱՊՀ-ում առեւտրի մենեջեր Ալեքսանդր Զվյագինցեւը լրագրողների հետ զրույցում հավաստիացրեց, որ ընկերությունը հայ գործընկերներին չի առաջարկի աշխատել գենետեկորեն մոդիֆիկացված արտադրանքով:


«Երկրներում, որտեղ դրանք արգելված են, մենք դա չենք անում: Օրինակ՝ Ռուսաստանում եւ Ուկրաինայում մենք նման գործունեոթյուն չենք իրականացնում: Մենք արդեն 20 տարի Հայաստանում ներկայացված ենք միջնորդների միջոցով, սերմեր ենք իրացնում եւ տեսակների հացում խորհրդակցություններ անցկացնում գյուղացիների հետ: Մենք մեր գործունեությունը կշարունակենք օրենսդրության շրջանակում»,- եզրափակել է Զվյագինցեւը: