25.11.2024
Գրին Քարտի վերջը. Թրամփը ձեգտում է Նյու Յորքի ահաբեկչությունն օգտագործել որպես պատրվակ
prev Նախորդ նորություն

Գերմանիայում փախստականների թիվը հասել է 1․6 մլն մարդու

2016-ի վերջի տվյալներով՝ Գերմանիայում 1․6 մլն օտարերկրացի կա, որոնք պաշտպանություն են փնտրում։ Այսպիսով փախստականների թիվը կազմում է Գերմանիայում բնակվող օտարերկրացիների 16 տոկոսը, հայտնել է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը, փոխանցում է DW-ը։

Նրանց շարքերում կան ապաստան փնտրողներ՝ 36 տոկոս, արդեն ապաստան ստացածներ՝ 54 տոկոս ու նրանք, ում հարցումը մերժվել է՝ 10 տոկոսից քիչ։ Բացի դրանից, պաշտպանություն փնտրող օտարերկրացիների կատեգորիայում են Գերմանիա ժամանած այն քաղաքացիները, որոնց հայրենիքում սպառնում է լուրջ վտանգ, բայց որոնց վրա չի տարածվում Փախստականների կարգավիճակի մասին հռչակագրի գործողությունը։ Ընդ որում այդ ցուցանիշում հաշվի չեն առնվել եւս 392 հազար օտարերկրացիներ, որոնք տրամադրել են այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս միանշանակ պարզել ՝ արդյոք նրանք Գերմանիա են ժամանել հումանիտար հիմունքներով, նշում է գերատեսչությունը։

Ընդ որում, Գերմանիայում ժամանակավոր բնակության թույլատվություն ստացածների մեծ մասը սիրիացիներ են՝ 347 հազար, մինչդեռ անժամկետ թույլատվություն ստացողների հիմնական մասը Ռուսաստանից ու Իրաքից են՝31 000-ական, ասվում է զեկույցում։

Փախստականների մոտ երկու երրորդը տղամարդ է, միջին տարիքը՝ 29․4 տարեկան, նշվում է զեկույցում։ Մինչդեռ Գերմանիայում բնակվող բոլոր օտարերկրացիների 53 ու ընդանուր բնակչության ընդամենը 49 տոկոսն է կազմում։