25.11.2024
Թրամփը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը
prev Նախորդ նորություն

Գրին Քարտի վերջը. Թրամփը ձեգտում է Նյու Յորքի ահաբեկչությունն օգտագործել որպես պատրվակ

Բազմաթիվ վերլուծաբաններ եւ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ գտնում են, որ Թրամփը Նյու Յորքի ահաբեկչությունը որպես պատրվակ է օգտագործում ԱՄՆ-ի խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի դադարեցման համար:


Ինչպես գրում է «Ամերիկայի ձայնը», մինչ Նյու Յորքի ոստիկանությունը շարունակում է հետաքննել Մանհեթենի սրտում երեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչության մանրամասները, Դոնալդ Թրամփը լրագրողներին տեղեկացրել է Կոնգրեսին ուղղված իր կոչի մասին, որը վերաբերվում է ԱՄՆ-ի Խաղարկային վիզաների (Գրին Քարտի խաղարկության) ծրագրի անհապաղ դադարեցմանը:


«Բազմազանության վիճակախաղը գեղեցիկ է հնչում, բայց այն լավը չէ: Լավը չէ: Այն երբեք լավը չի եղել, եւ մենք դրան դեմ ենք»:


Թրամփը ընդգծել է, որ մասնագիտական հմտությունների վրա հիմնված վիզաների նոր ծրագիրն ավելի դրական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի անվտանգության եւ տնտեսության վրա: «Եվ մենք ցանկանում ենք ձերբազատվել այս ծրագրից: Այս մարդը, ինչպես ցանկանում եք որակեք նրան, իր հետ այլ մարդկանց է այս երկիր բերել: Նախնական տվյալներով՝ նա իր հետ եւս 23 մարդ է բերել ԱՄՆ, ինչը անընդունելի է»,- հայտարարել է Թրամփը:


Թրամփի այս հայտարարությունն արդեն մեծ աղմուկ ու հանրային քննարկումների նոր ալիք է բարձրացրել: Դեմոկրատները մեղադրում են նրան Նյու Յորքի ողբերգությունը քաղաքականացնելու մեջ: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն իր ելույթում նշել է.


«Նախագահի թվիթերյան ուղերձը, ըստ իս, անօգուտ էր եւ փաստերով չհիմնավորված: Իմ կարծիքով, դրանք միտված էին մատնացույց անելու, եւ իրավիճակը քաղաքականացնելու: Նա անդրադարձ էր կատարում դեպի ներգաղթի քաղաքականությանն ու վիզաների վիճակախաղին՝ մեղադրելով մարդկանց, ովքեր ժամանակին այն հաստատել են»:


«Մենք առչնվում ենք ոչ միայն միջազգային ահաբեկչության խնդրի մեկ այլ դրսեւորման հետ, այլ նաեւ՝ մեր երկրում տեղ գտած ու բարգավաճող խնդրի հետ՝ այն ծայրահեղականությունը, երբ մեր երկրում մեծացած երիտասարդը գնում է նման ծայրահեղ քայլի»,- գտնում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանից Բենեթ Քլիֆորդը:


Թրամփն այժմ մտադրված է ԱՄՆ-ի արդարադատությանն առնչվող նոր բարեփոխումների փաթեթ առաջարկել՝ մատնանշելով դրանց կյանքի կոչման անհապաղ անհրաժեշտությունը: