25.11.2024
Եվրանեսթում ընդունվել է հակամարտության գոտիներում անօդաչուների օգտագործման մասին բանաձև
prev Նախորդ նորություն

Թրամփը չի բացառել Պուտինի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հավանաբար, կհանդիպի Վիետնամում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, հայտնում է Fox News-ը:

«Սա շատ կարեւոր ուղեւորություն է: Հնարավոր է հանդիպում Պուտինի հետ…դա շատ կարեւոր է: Նրանք կարող են մեզ օգնել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի հարցերում: Մենք պետք է խոսենք Ուկրաինայի մասին»,- ասել է նա հեռուստաալիքի հետ զրույցում:

ԱԽՏՀ գագաթնաժողովը տեղի է ունենալու նոյեմբերի 6-ից 11-ը Վիետնամի Դանանհե քաղաքում:

Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերը նշել էր, որ Պուտինի հետ Թրամփի հանդիպման հարցը դեռեւս լուծված չէ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը եւս հայտնել էր, որ ԱԽՏՀ գագաթնաժողովում երկրների նախագահների բանակցութունների վերաբերյալ հստակություն չկա:

Հիշեցնենք, որ Թրամփը եւ Պուտինը հանդիպել են հուլիսին Գերմանիայում G20 գագաթնաժողովի շրջանակում: