25.11.2024
Buzzfeed․ Թուրքական լոբբիստ Մայքլ Ֆլինը կարող է Մանաֆորթի ճակատագրին արժանանալ
prev Նախորդ նորություն

Եվրանեսթում ընդունվել է հակամարտության գոտիներում անօդաչուների օգտագործման մասին բանաձև

Կիևում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ն անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում բանաձև է ընդունվել հակամարտության գոտիներում անօդաչուների կիրառման մասին:


Ինչպես հաղորդում է tert.am-ը, հղում անելով frontnews.eu-ն, բանաձևն ընդունվել է մարդկային զոհերից խուսափելու նպատակով: Մասնավորապես, համանախագահները պնդում են Հայաստանի և Ադրբեջանի ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորումը: Այս մասին աղբյուրին հայտնել է Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Մարիան Լուպուն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք քննարկվել է անօդաչուների օգտագործման հավանականությունը հակամարտություններում, ինչպես օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև:


«Այո, մենք երեք նման առաջարկ ունենք, որոնք մանրամասնորեն քննարկվում են վեհաժողովի մակարդակով, և այսօր քվեարկել ենք այդ առաջարկների օգտին: Եթե չեմ սխալվում, եթե ոչ միաձայն, ապա ճնշող մեծամասնությամբ: Դրանք հայկական պատվիրակության մեր գործընկերների առաջարկած նախագծերն են: Մենք հավանություն ենք տվել: Այդ փաստաթուղթը բավականին ծավալուն է: Այն բաց է հանրության համար: Այն կարելի է տեսնել արդեն հաստատված տեսքով», - ասել է Լուպուն:


Նրա խոսքով՝ հակամարտության գոտիներում անօդաչուների օգտագործման մասին փաստաթուղթը հսկայական նշանակություն ունի:


«Մենք բախվում ենք նոր տեխնոլոգիաների և նոր մարտահրավերների հետ, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով, որպես մարդկային կյանքեր խլեն», - հավելել է համանախագահը:


Եվրանեսթ ԽԱ-ի համանախագահ ռեբեկա Հարմսը ևս ընդգծել է, որ բանաձևն իր բովանդակությամբ հանդիսանում է ապագայի մարտավարությունը:


«Այս համաձայնագիրն ուղղված է նրան, որ մեզանից և ոչ մեկ հակամարտության ռազմական կարգավորում չի տեսնում: Դա պետք է դիվանագիտական որոշում լինի», - ասել է Հարմսը: