Իսրայելի էկոնոմիկայի նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է ընդլայնել տնտեսական կապերը Թուրքիայի հետ:«Երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնումը նպաստում է նաև քաղաքական հարաբերությունների բարելավմանը»,– նշել է նա, փոխանցում է Անադոլուն։Նա նշել է, որ թուրք գործարարները կարող են արդյունավետ բիզնես վարել Իսրայելում։Ըստ նրա, այսօր Թուրիայի ու Իսրայելի ապրանքաշրջանառությունը հասնում է մոտ չորս միլիարդ դոլարի ու իրենք պատրաստ են հինգ տարվա ընթացքում այն հասցնել տաս միլիարդ դոլարի։