10.09.2026
ԱԱԾ. 105 կգ հերոինը Հայաստանի տարածքով պետք է փոխադրվեր Վրաստան, այնուհետև Եվրոպա
prev Նախորդ նորություն

Դատախազը 7 տարի ազատազրկում պահանջեց Սամվել Բաբայանի համար

Դատախազ Արամ Արամյանը պահանջել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։


Նշենք, որ դատախազի մեղադրական ճառի ժամանակ Սամվել Բաբայանը լուռ էր ու ուղղակի ժպտում:


Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Վերջին երկուս համար դատախազը պահանջեց 4 և 3 տարի ազատազրկում:


Հիշեցնենք նաև, որ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։ Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել այս տարվա մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: 

ՀՀ-Իսրայել օրակարգից պետք է դուրս մղել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. արևելագետ
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ