Դատարանը մերժեց Սամվել Բաբայանի կալանավորումը փոխելու միջնորդությունը
Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու և սեփականության վրա դրված կալանքը վերացնելու միջնորդությունները դատարանի կողմից այսօր մերժվել են:
Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի կողմից ներկայացրած երրորդ միջնորդությունը՝ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների սահմանափակումը վերացնելու վերաբերյալ բավարարեց:
Քալաշյանի խոսքով խափանման միջոց կալանավորումը պահպանելն անհիմն է և հարկ է կիրառել ստորագրություն չհեռանալու մասին կամ կիրառել գրավ: Սակայն դատարանը մերժեց այդ միջնորդությունը:
Հիշեցնենք, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը բերման էր ենթարկվել այս տարվա մարտի 22-ին։ Մարտի 24-ին առաջին ատյանի դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վերջին մեղադրանքը հանվել է: