«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում:
Այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից` անդրադառնալով հարցին, թե այրվող տարածքին մոտիկ ապրող բնակիչներն ինչ գործողություններ պետք է ձեռնարկեն` իրենց առողջությունը եւ անվտանգությունը պաշտպանելու համար, հայտնում է armtimes.com-ը:
Նախնական տվյալներով, ըստ ԱԻՆ-ի, հրդեհի վայրում այրում է լաքէթինոլ նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:
Նշենք, որ գործարանում հրդեհի բռնկումից հետո սոցցանցերի բազմաթիվ օգտատերեր քննադատեցին ԱԻՆ-ին՝ նշելով, որ հրդեհի մասին տեղեկատվության մատարծման հետ մեկտեղ պետք էր նաև հայտնել բարձրացող ծխի վտանգավորության մասին, քանի որ քիմիական գորածարան է վառվում:
«Լավ կլիներ ԱԻՆ-ի կայքում, բացի ծխի վտանգավորության մասին տեղեկություններից, կարճ ցուցումներ գրվեն, թե ինչ պետք է անեն հրդեհի վայրին մոտ գտնվող բնակելի շենքերի բնակիչները. որոնք են հնարավոր թունավորման ախտանիշները, ուր զանգել, եթե դրանք նկատվել են, արդյոք կարիք քա ժամանակավորապես լքել բնակության վայրը, թե ոչ», - գրում է օգտարերեից մեկը:
Այսօր` օգոստոսի 28-ին` ժամը 13:10-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը:
Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:00-ի սահմաններում: